Հակոբյան․ Առաջին ալիքի հեռարձակունը դադարեցնելը բացառապես տնտեսական խնդիր է
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Ռուսական Առաջին ալիքի վճարումն ուշացնելու խնդիրներ նախկինում էլ են եղել։
«Բայց այդ տարիներին օրենսդրական կարգավորումներն այլ են եղել, Հայաստանում էլ Առաջին ալիքի հեռարձակումը չեն դադարեցրել քաղաքական շարժառիթներով»,-հստակեցրել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ռուսական Առաջին ալիքի հեռարձակման դադարեցումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսով բացառապես տնտեսական խնդիր է։
«Հայաստանի հեռուստառադիոյի հեռարձակման ցանցը պայմանագիր ունի Ռուսաստանի Առաջին ալիքի հետ, որով վերջինը պարտավորություն ունի ամեն ամիս հոգալ սփռման ծախսերը, որը բավականին փոքր գումար է` ամսական մոտ 3000 դոլարի չափ։ Դա նույն գումարն է, որը վճարում են նաև մեր մայրաքաղաքային սփռման տեղական ալիքները, այսինքն՝ որևէ տարբերություն դրված չէ»,-պարազաբանել է ՀՌՀ նախագահը։
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Արմենպրեսին» հայտնել էր, որ ՌԴ Առաջին ալիքը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք, ինչն էլ պատճառ էր դարձել դրա սփռումը ժամանակավորապես դադարեցնելու` մինչև պարտքի ամբողջական մարումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.