Ձորագետի պատվարը չի փլուզվել. Սանոսյանը` մարզպետարանի 1 ամիս առաջվա հայտարարության մասին
ՀՀ Լոռու մարզում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Ձորագետի պատվարը չի փլուզվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով «ՁորաՀԷԿ»–ի կայանի կանգի մասին Լոռու մարզպետի աշխատակազմի հայտարարությանը։
Դեռ ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությունում նշվում էր, որ կայանի կանգը մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից, դա կարող է Ձորագետ և Դեբեդ գետերի վարարումների պատճառ կարող է դառնալ։ Լոռու մարզպետի աշխատակազմը բնակիչներին հորդորել էր ավելի զգոն լինել։
Լրագրողների հարցին, թե ինչու է նման զգուշացում եղել, և ինչ քայլեր են ձեռնարկվել դրանից հետո, Սանոսյանը պատասխանեց` նմանատիպ, ինչպես նաև եղանակային պայմաններից ելնելով որոշ հնարավոր խնդիրների մասին հայտարարություններ պարբերաբար լինում են։
«Շատերը հայտնում են, որ այնտեղի պատվարն է վնասվել, փլուզվել, բայց պետք է ընդամենը նայել, թե Ձորագետի ամբարտակում ինչքան ջուր կա, և հասկանալ, որ այդ խոսակցություններն անլուրջ են։ Նշեմ` Ձորագետի որևէ պատվար չի փլուզվել, ընդամենը ջրամբարը լցվել է և համապատասխան տեղից թողք է տեղի ունեցել, դա նորմալ է։ Նույնիսկ եթե նման բան տեղի ունենար, ապա նշեմ, որ այնտեղի ջրի ծավալներն այստեղի ջրի ծավալների մեջ կաթիլներ են։ Այսինքն` դա չէր կարող նման ազդեցություն ունենալ։ Ջուրը եղել է 650 խմ/վ, եկեք պատկերացնենք այդ քանակը ու հետո տեսնենք որքան ջուր կա այն ամբարտակում, որի մասին խոսում ենք»,– նշեց Սանոսյանը։
Նա ընդգծեց` եթե ՀԷԿ–երը կանգուն են, ամբարտակներն էլ չեն փլուզվել, նշանակում է, որ վերահսկողություն իրականացվել է և ամեն ինչ ճիշտ կառավարվել։ Նախարարը նաև շեշտեց, որ նորմալ է այն հանգամանքը, որ ջուր է բաց թողնվել, վստահեցրեց` ուրեմն համապատասխան ծավալը լցվել է պետք է եղել, որ բաց թողնեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.