ՀԱԵ Սփյուռքի թեմակալ առաջնորդները դատապարտում են Սարդարապատում ոստիկանների գործողությունները
Հայ Առաքելական եկեղեցու՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդները խստորեն դատապարտում են Սարդարապատ Գարեգին Բ-ի մուտքը խոչընդոտելու՝ ոստիկանների գործողությունները.
«Ցաւով տեղեկացանք, թէ ինչպէս են ոստիկանական ուժերը խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբի մուտքը Սարդարապատի յուշահամալիր, Մայիս 28-ի նուիրական օրը, երբ Հայոց Հայրապետը և հոգևորականաց դասը այցելում էին համազգային նուիրական յուշակոթող՝ աղօթելու մեր հայրենիքի բարօրութեան համար, պանծացնելու յիշատակը հայրենեաց պաշտպան հայորդեաց։
Սարդարապատի յաղթանակը կերտուել է ողջ հայ ժողովրդի հաւաքական կամքով, կենաց ու մահուան կռուով։ Այն մեր ժողովրդի միասնականութեան, յաղթանակների և զարթօնքի խորհրդանիշն է, որի կերտմանը մասնակից են եղել նաև բազմաթիւ նուիրեալ հայ հոգևորականներ։
Նախորդ տասնամեակներին երբևէ դէպք չի արձանագրուել, երբ որևէ հայորդու արգելուի այցելել Սարդարապատի յուշահամալիր, առաւել ևս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի այցի մասին նախապէս տեղեկացուած են եղել պետական պատկան մարմինները։
Ոստիկանների կողմից նմանօրինակ անյարիր վարքագիծը անարգանք է ողջ քրիստոնեայ հայութեան համար։
Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին ուշադիր և անաչառօրէն քննել կատարուածը և պատասխանատուութեան ենթարկել միջադէպի բոլոր մեղաւորներին։
28 Մայիսի, 2024
Գերաշնորհ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեան, Առաջնորդ ԱՄՆ Արևմտեան թեմի
Գերաշնորհ Տ․ Խաժակ Արք. Պարսամեան, Հայրապետական Պատուիրակ Արևմտեան ևրոպայի
Գերաշնորհ Տ․ Վիգէն Արք․Այքազեան, Հայց․ Եկեղեցւոյ Պատուիրակ
Գերաշնորհ Տ. Մեսրոպ Եպս. Պարսամեան, Առաջնորդ ԱՄՆ Արևելեան Թեմի
Գերաշնորհ Տ․ Աբգար Եպս. Յովակիմեան, Առաջնորդ Կանադայի Թեմի
Գերաշնորհ Տ. Յակոբ Արք. Գլնճեան, Առաջնորդ Ուրուգուայի Թեմի
Գերաշնորհ Տ. Նարեկ Եպս. Բէրբէրեան, Առաջնորդ Բրազիլիայի Թեմի
Հոգեշնորհ Տ․ Առէն Վրդ. Շահէնեան, Առաջնորդական Տեղապահ Արգենտինայի Թեմի
Գերաշնորհ Տ․ Հայկազուն Արք. Նաջարեան, Առաջնորդ Աւստրալիայի և Նոր Զելանդիայի Թեմի
Գերաշնորհ Տ. Յովակիմ Եպս. Մանուկեան, Առաջնորդ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Թեմի
Հոգեշնորհ Տ. Գրիգոր Վրդ. Խաչատրեան, Առաջնորդ Ֆրանսիայի Թեմի
Գերաշնորհ Տ. Տիրան Եպս. Պետրոսեան, Հայրապետական Պատուիրակ ի Կենտրոնական ևրոպա և Սկանդինաւիա
Գերաշնորհ Տ. Տաթև Եպս. Յակոբեան, Առաջնորդ Ռումինիայի Թեմի
Գերաշնորհ Տ. Սերովբէ Եպս. Իսախանեան, ժռաջնորդ Գերմանիոյ Թեմի
Գերաշնորհ Տ. Վարդան Եպս. Նաւասարդեան, Առաջնորդ Բալթեան երկրների Թեմի
Հոգեշնորհ Տ․ Խորէն Վրդ. Առաքելեան, Առաջնորդական Տեղապահ Յունաստանի թեմի
Հոգեշնորհ Տ․ Գուսան Ծ. Վրդ. Ալճանեան, Առաջնորդական Տեղապահ Շուեյցարիայի Թեմի
Գերաշնորհ Տ․ Եզրաս Արք. Ներսիսեան, Առաջնորդ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի
Գերաշնորհ Տ. Մովսէս Արք. Մովսիսեան, Առաջնորդ Հարաւային Ռուսաստանի Թեմի
Գերաշնորհ Տ. Մարկոս Եպս. Յովհաննիսեան, Առաջնորդ Ուկրաինայի Թեմի
Գերաշնորհ Տ․ Աշոտ Եպս. Մնացականեան, Առաջնորդ Եգիպտոսի Թեմի
Գերաշնորհ Տ․ Օշական Եպս. Կիւլկիւլեան, Առաջնորդ Իրաքի Թեմի
Գերաշնորհ Տ․ Արմաշ Եպս. Նալբանդեան, Առաջնորդ Դամասկոսի Թեմի
Գերաշնորհ Տ․ Կիրակոս Եպս. Դաւթեան, Առաջնորդական Տեղապահ Վրաստանի Թեմի»,- ասվում է հայտարարության մեջ:
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-27 19:40
Агитация как минимум четырех оппозиционных сил нервирует власти, что вызвало необходимость воспрепятствовать их деятельности, запугать соратников этих политических сил и получить преимущество для кандидата от правящей партии «Гражданский договор». Об этом в беседе с журналистами 27 марта заявил адвокат Ованес Худоян.
-
2025-03-27 19:39
Бывшие депутаты фракции правящей партии «Гражданский договор» Овик Агазарян и Акоп Асланян также проголосовали за лишение Тарона Маргаряна депутатской неприкосновенности. Об этом в беседе с журналистами 27 марта заявила депутат парламента Армении Тагуи Товмасян.
-
2025-03-27 19:36
Регистрируем вмешательство правоохранительных органов в выборы в Совет старейшин Гюмри, с целью давления на оппозиционных соперников. Об этом говорится в заявлении, распространенном Международным центром развития парламентаризма совместно с наблюдательной миссией «Айакве».
-
2025-03-27 19:32
В Сюнике посол США Кристина Куинн посетил Татевскую ГЭС, которая, являясь частью «Контур Глобал гидрокаскад», является одной из крупнейших американских инвестиций в Армению. Об этом Новости Армении - NEWS.am сообщили в посольстве Армении в США.