Խամոյան․ Գեղամ Մանուկյանի քիթը ոստիկանը ջարդել է, չի հեռացվել համակարգից
ՀՀ ոստիկանությունում ողջունվում է աշխատակիցների կողմից, օրինակ` ակցիաների ժամանակ խոշտանգումների իրականացումը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով անհանզանդության ակցիաների ընթացքում քաղաքացիների, ինչպես նաև Սարդարապատում կաթողիկոսի հետ կապված միջադեպերին։
«Տիկին Սարգսյա՛ն, դուք առնվազն պետք է ներողություն խնդրեիք այսօր ոստիկանների այդ վարքի համար։ Ոստիկանները խմբով հարձակվել են պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա ու բռնության ենթարկել։ Գեղամ Մանուկյանի քիթը ոստիկանը ջարդել է, որևէ ոստիկան չի հեռացվել համակարգից, «Դիմադրության» շարժման ժամանակ Արծվիկ Մինասյանին քաշքշել են, հարվածել են, վերնաշապիկը պատառոտել են, որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Թադևոս Ավետիսյանին, Արթուր Խաչատրյանին բերման են ենթարկել` իմանալով, որ պատգմավորներ են, էլի ոչ մի պատասխանատվություն, նույնը` Արմենուհի Կյուրեղյանի դեպքում, որի վրա կապտուկներ են եղել վերջին իրադարձությունների ժամանակ»,– հայտարարեց Խամոյանը։
Պատգամավորը նաև մի շարք փաստեր ներկայացրեց, ըստ որոնց` վերջին իրադարձություններից հետո ոստիկանության կարմիրբերետավորների վաշտի հրամանատար Գևորգ Մկրտչյանի լիազորություններն ընդամենը դադարեցվել են։ Եվ սա այն դեպքում, երբ մի անգամ ևս նրա լիազորությունները դադարեցված են եղել` դարձյալ ծեծի հետ կապված։ Այդ գործը կարճվել է, նա նորից վերականգնվել է։ Պատգամավորի խոսքով` նույնը վերաբերում է նաև մեկ այլ վաշտի հրամանատարին` Արթուր Ղազարյանին, որի լիազորությունները ևս դադարեցվել ու վերականգնվել են ժամանակին։
Խամոյանի համար անհասկանալի է նաև, թե ինչու չեն դադարեցվում կարմիրբերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի լրազորությունները, եթե բոլորը տեսել են տեսախցիկների ձայնագրությունը, թե ինչ է տեղի ունեցել ՀՅԴ գրասենյակի մոտ, երբ ծեծում էին պատգամավորին։
«Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանում նույն ոստիկանները խոչընդոտում են կաթողիկոսի մուտքը Սարդարապատ։ Նույն օրը ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվում է գեներալ–մայորի կոչում։ Իրական Հայաստանում, տիկին Սարգսյան, ոստիկանները քաղաքացուն ընդամենն ազդանշան տալու համար մեքենայից հանում են ու գլուխը ջարդում են։ Ձեր ոստիկանապետն էլ քաղաքացուն լակոտ է անվանել»,– ընդգծեց Խամոյանը։
Ի պատասխան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ կոնկրետ դեպքերի մասին չի խոսի, այլ կներկայացնի ընդհանուր տվյալներ։
Ըստ այդ տվյալների` ՀՀ ՆԳՆ–ն 2023 թ–ին իրականացրել է 2393 ծառայողական քննություն, սահմանել է 640 կարգապահական տույժ, 37 անձ ազատվել է ոստիկանությունից, 1 անձի դեպքում կոչումի իջեցում է եղել, 6 անձի դեպքում պաշտոնի իջեցում է եղել, 82 անձի դեպքում պաշտոնի դրույքաչափի իջեցում է եղել, 109 խիստ նկատողություն և 405 անձի դեպքում` նկատողություն։
Ինչ վերաբերում է վերջին հավաքներին, ապա փոխնախարարի խոսքով` իրականացվում են տասնյակից ավելի ուսումնասիրություններ, ծառայողական քննություններ։ Արդյունքում, արդեն մեկ ծառայողի լիազորություններ դադարեցվել են և չի բացառվում` եթե հիմքեր լինեն, դադարեցվեն նաև այլ անձանց լիազորություններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-09 15:42
Более 140 тыс. граждан Армении приехали в РФ в качестве трудовых мигрантов за первые три квартала 2024 г. Такие данные приводит Единая межведомственная информационно-статистическая система (ЕМИСС).
-
2024-11-09 15:38
Азербайджан вообще не выполнил свои обязательства по трехстороннему заявлению, заявил журналистам в "Ераблуре" бывший госминистр Арцаха, бывший Защитник прав человека Арцаха Артак Бегларян.
-
2024-11-09 15:36
Католикос Великого Дома Киликийского Армянской Апостольской Святой Церкви Арам Первый принял посла Армении в Ливане Ваагна Атабекяна.
-
2024-11-09 15:32
Армянский национальный комитет Америки (ANCA) приветствует беспрецедентное влияние американских армянских избирателей в этом избирательном цикле - результат годичной кампании ANCA по стратегическому использованию электоральной силы нашей общины и партнеров по коалиции в ключевых президентских штатах и на горячих выборах в Конгресс, говорится в заявлении организации.