Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԳՇ ՊԵՏԻ ԱՆԱԴԵԿՎԱՏ ՊԱՀՎԱԾՔԸ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Երբ Գլխավոր շտաբի պետը նկատողություն է անում լրագրողներին` բանակին կամ դրա ենթակառուցվածքներին ու գործառույթներին առնչվող տերմինաբանությանը չտիրապետելու կամ ճիշտ չօգտագործելու վերաբերյալ, ապա պետք է պարզաբանի, թե այդ դեպքում ինչո՞ւ է ինքը խախտում իր իսկ դրած «նշաձողը», այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մասնավորապես, Ջերմուկից ադրբեջանական զորքերի հետքաշման վերաբերյալ լրագրողի հարցադրմանն ի պատասխան, ԳՇ պետն ասում է` «դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք, միասին կգնանք»:
Եթե Սահմանադրությամբ թիվ մեկ զինվորականն է իշխանական ստատուսչիի ոճով պահանջում, որ հող չհանձնելու պահանջ ներկայացնողները գնան սահման, դա արդեն նորություն է, բայց եթե Ասրյանը չի հիշում, ապա նաև հիշեցնեմ, որ ՀՀ քաղաքացիները վարժական հավաքից մինչև պատերազմական գործողությունների մասնակցում են օրենքով նախատեսված ձևով:
Ես հասկանում եմ, որ կանոնավոր բանակը կամավորական ջոկատների վերածողներին առհասարակ հետաքրքիր չէ, թե քաղաքական իշխանությունը Հայաստանի սահմանն ինչպես է խմբագրում կամ բավարարում ադրբեջանական պահանջները, բայց ԳՇ պետի անադեկվատ պահվածքը նորանոր հարցեր է առաջացնում:
Լրագրողի պնդմանը, որ դուք եք նախկինում ասել, որ մի շարք գործոններով պայմանավորված, այդ զորքերը ստիպված են լինելու դուրս գալ` շրջափակված լինելու, սնուցման հնարավորություն չունենալու և այլն, ԳՇ պետն ասում է` «լսի, տես քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրի, թե ես ինչ պատասխաններ պետք է տամ ու դուք մի հրահրեք ինձ»:
Սա, մոտավորապես, նշանակում է` դե բան է, ասել եմ` ինչ մի թռել ես դեմքիս:
ԳՇ պետը պետք է վաղուց հասկացած լիներ, որ առաջին հերթին որպես ուսադիր կրող ու կոնկրետ իրավասություններ ունեցող անձ, պատասխանատվություն է կրում իր ասածի և արածի համար, իսկ եթե դրանք զուտ օդում արձակած «խոլոստոյ» կրակոցներ էին, ապա պետք է պատրաստ լինի, որ լրագրողներից ու, առհասարակ, հասարակությունից դրան համարժեք գնահատականի, որակման և վերաբերմունքի կարժանանա»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.