Երևանում ակցիայի ժամանակ ոստիկանի դեմքին արցունքաբեր գազ փչած տղամարդը կալանավորվել է
Երևանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկի դեմ արցունքաբեր գազ կիրառած տղամարդը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մի շարք քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ էին իրականացնում` արգելափակելով ճանապարհի երթևեկելի հատվածը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պահանջում էին բացել ճանապարհը։
«Այդ ժամանակ տվյալ տարածքում է գտնվել նաև Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը, որը, քննության տվյալներով, չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող: Երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը մոտեցել է անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին և ցանկացել իր օրինական ծառայողական գործունեության շրջանակներում իրականացնել վարչական ձերբակալում, 54-ամյա տղամարդը հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը և այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս՝ բռնություն գործադրելով նրա նկատմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժին, և որտեղ խուզարկել են նրան և հայտնաբերել «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.