ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կօգնեն իրար. կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հետ մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում ակտիվ համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար»,– նշված է որոշման մեջ։
Սահմանվում են նաև կողմերի միջև համագործակցության ոլորտների, փաստաթղթաշրջանառության, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման հիմքերի ու դեպքերի, ինչպես նաև այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հետ կապված իրավակարգավորումները։
Ակնկալվում է, որ այս համաձայնագիրը կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման դյուրացմանն ուղղված ուղիների ստեղծմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-01 20:11
Не нашло должного отклика важное событие: МИД Армении признался в сознательном нежелании использовать реальную и вполне цивилизованную возможность помочь армянским фигурантам позорного судилища в Баку.
-
2025-04-01 20:01
Персональная выставка "Донбасс через объектив очевидца" донецкого фотографа Дениса Григорюка откроется сегодня в Ереване. О выставке рассказал сам автор в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-01 19:32
Россия и США готовят новую встречу по ликвидации раздражителей в двусторонних отношениях и нормализации контактов. Об этом заявил журналистам глава МИД РФ Сергей Лавров.
-
2025-04-01 19:30
США во вторник ввели новые санкции, связанные с Ираном, против шести юридических и двух физических лиц. Об этом сообщается на сайте Минфина США.