Последние новости

Սանահին կայարանում կառուցվում է կախովի հետիոտնային անցում․ իրավիճակն աղետի գոտում

Աշխատանքներ են իրականացվում Ախթալայի կամրջի վրա հետիոտնային անցման կառուցման ուղղությամբ, որի օգնությամբ կվերականգնվի կապը մի շարք բնակավայրերի հետ։ Այսօր Ալավերդու համայնքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նրա խոսքով՝ հետիոտնային անցման շնորհիվ կվերականգնվի կապը Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Քարկոփ, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հետ։

Նրա խոսքով՝ շարունակվում են Ալավերդու Թումանյան փողոցի, Սանահին կայարան թաղամասի՝ տիղմից մաքրման աշխատանքները։

«Այս պահին Սանահին կայարան թաղամասում ևս կառուցվում է կախովի հետիոտնային անցում, որ կարողանանք կապ հաստատել։ Մինչև հիմա ՆԳՆ փրկարար ծառայության միջոցով ճոպանների օգնությամբ է սնունդ մատակարարվել, տարհանում իրականացվել»,- ասաց մարզպետը։

Միաժամանակ շարունակվում են վնասի գույքագրման աշխատանքները։

Ներկա պահին աղետի գոտում համաճարակի, աղիքային վարակների բռնկման վտանգ չկա, սակայն կանխարգելման ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվում են։

Մարզպետը նաև հայտնեց, որ պայմանավորվածություն կա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ, հիմա փորձում են համապատասխան տեխնիկա տեղափոխել հեղեղներից տուժած Քարկոփ բնակավայր՝ մաքրման աշխատանքներն ավելի ինտենսիվ իրականացնելու համար։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ