Բագրատ Սրբազան․ Ժամը 18-ին ով աշխատանքն ավարտում է, թող գա, միանա
Բագրատ Սրբազանը կշարունակի մնալ կառավարության մոտ աշխատանքային ժամից հետո էլ։
«18։00-ին ով աշխատանքն ավարտում է, թող գա, միանա, որ շատանանք, թող բերեն իրենց հետ ուժ ու ներշնչում»,- հայտարարեց նա։
Սրբազանն ասաց, որ իրենք խոչընդոտելու են Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության շենքից դուրս գալը։ Շարժման մասնակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում։
«Երևի հիմա էնտեղ խոզի կաշի, խավիար, հացի խանութ են բերել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները վաղ առավոտից, երբ զուգահեռ կառավարության հերթական նիստն էր ընթանում, շրջափակել էին կառավարության մուտքերը, և պարալիզացրել էին նաև Հանրապետության հրապարակում շարժը։
Այդ ընթացքում Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված էր։ Քաշքշուկ էր սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև այն բանից հետո, երբ ոստիկանները հորդորել էին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներին անցնել ճանապարհի երթևեկելի հատված։ Քաշքշուկի արդյունքում կան նաև բերման ենթարկվածներ։ Որոշ ժամանակ անց Հանրապետության հրապարակից ակցիան տեղափոխվել է կառավարության բակ։
Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն անհնազանդության ակցիա է սկսել Հանրապետության հրապարակում: Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած հրապարակում: Նրանք վահաններով զինված մի քանի շարքով պատ կազմած փակել են դեպի Մելիք-Ադամյան փողոց տանող հատվածը: Ոստիկանական ուժեր կան նաև կառավարության շենքի մյուս կողմերում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.