Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՌԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՉ ՄԻՇՏ ԵՆ ԸՆԿԱԼԵԼԻ
Այն, ինչ հնչում է Հայաստանից և, ի դեպ, որոշ դեպքերում՝ նաև ՌԴ-ից, կապ չունի՝ դրանք փորձագիտակա՞ն, թե՞ քաղաքական հանրությունից են հնչում, քանդված հարաբերությունները վերանորոգելու, վերակառուցելու փոխարեն՝ պարզապես արմատախիլ են անում եղածն ու ապագայի հույսերը, Մոսկվայում ընթացող Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» 6-րդ նիստում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած հիմնական գործոնները փոփոխության են ենթարկվել, որի պայմաններում ՌԴ-ն ու ՀՀ-ն չեն կարող լինել միևնույն նավում՝ միանշանակ ոչ: Իրականում երկուսիս էլ այդ հարաբերություններն ու դրա վերականգնումը՝ քաղաքական, ռազմական, ռազմավարական ճիշտ հունի վրա դնելը փոխշահավետ է և բխում է երկու երկրների շահերից:
Ես հաճախ եմ հանդիպում ՌԴ-ից հնչող այնպիսի հայտարարություններ, որի համաձայն՝ ՀՀ գործող իշխանությունն ու նրա ղեկավարը հետևողականորեն քանդում են կամ վնասում հայ-ռուսական հարաբերությունները: Իհարկե, դրա օգտին խոսող տարբեր գործոնների մասին ինքս ևս կարող եմ երկար խոսել, բայց խնդիրն այն է, որ այդ գործընթացի՝ այսպիսի ծայրահեղ հունով գնալուն երբեմն նպաստում են նաև ՌԴ-ի՝ Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում իրականացվող քաղաքականությունը:
Անկեղծ ասած, իմ խնդիրը չի, և ես չեմ էլ ուզում ձեր ներքին խոհանոցային դաշտ մտնել, բայց այն առաջահերթությունները, որոնք դրված են Հայաստանի դեպքում՝ լավն են, թե վատը՝ չեմ ուզում գնահատել, բայց որ դրանք չեն աշխատում, դա գոնե ինձ համար միանշանակ է:
Ռուսաստանն ու Հայաստանը պետք է վերանայեն այն սկզբունքները, որոնք վաղուց արդյունավետության հետ խնդիրներ ունեն: Կան նաև շատ հարցեր, որոնք իրավիճակային զարգացումներով պայմանավորված՝ փոփոխություն են ենթադրում, սակայն ՌԴ-ն կարծես ոչ թե օրակարգեր առաջադրելու, դրանք առաջ հրելու, այլ այլոց օրակարգերի հետևանքների դեմ պայքարի փուլում է:
Հայաստանյան իշխանության հետ խնդիրներն առաջին հերթին աշխարհաքաղաքական բնույթ ունեն, սակայն միջին վիճակագրական հայի համար էլ ՌԴ մոտեցումները, դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի, և այս հանգամանքն ուժեղացնում է բոլոր այն ուժերի աշխատանքը, ովքեր կյանքի ու մահվան կռիվ են հայտարարել ՌԴ-ին ու Հարավային Կովկասում նրա ներկայությանը:
Երկկողմ ջերմ հարաբերությունների վերականգնումը պետք է սկսել երկու ժողովուրդների համար ընկալելի լինելուց, իրական բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները հասարակության լայն շերտերի համար տեսանելի դարձնելուց: Դա մեր բոլոր խնդիրները չի լուծի, սակայն ներքևից ցանկացած իշխանության համար ճնշման միջոց կդառնա, որի պարագայում որևէ իշխանություն չի կարող անտեսել հանրային պահանջմունքներն ու ընկալումները:
Էլիտաների հետ աշխատանքը լրիվ այլ օպերայից է, որտեղ կան մեծ թվով տարընթերցումներ, չվերականգնված վերքեր, սակայն ճիշտ կոմունիկացիան հիմնական խնդիրները կլուծի:
Պետք է շտապել, հակառակ դեպքում, հաջորդ նմանատիպ հանդիպման ժամանակ ոչ թե խոսելու ենք երկկողմ հարաբերությունների վերականգնման ճանապարհների, այլ փակուղուց դուրս գալու մասին»,- նշել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.