Թորոսյան․ Տիգրան Առաքելյանը ասել է, որ Քյարամյանն իրեն խոշտանգել է ու ոչ մի արձագանք չկա. Դա նորմա՞լ է
ԱՄՆ պետդեպի զեկույցում Հայաստանում խոշտանգումների մասին բավականին մտահոգիչ անդրադարձ կա: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Ինձ թվում էր, միգուցե միամտաբար, որ անցել ենք այդ էտապը ու խոշտանգումները չպետք է տեղ ունենան ոստիկանությունում, բայց փաստացի նման դեպքեր առնվազն արձանագրվում են:
Նաև մի կոնկրետ դեպքի եմ ուզում անդրադառնալ ու հասկանալ՝ ինչ եք արել: Անցյալ տարի Տիգրան Առաքելյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հարց բարձրացրեց, որ իրեն անձնապես խոշտանգել են, անձնապես ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը և Երևանի քննչական վարչության նախագահը՝ Երևանի քննչականի կոմիտեի պետի կաբինետում: Դրանից հետո ես հանրային դաշտում չեմ տեսնում ոչ մեղադրյալ, ոչ դատարան ուղարկված գործ եմ տեսնում, որ ինչ-որ մեկը դատարանի առաջ կանգնի:
Նորմա՞լ է այս ամեն ինչը, որ տեղի է ունենում: Եթե այս ամեն ինչը մտացածին հերյուրանք է, ուրեմն դրան էլ պետք է արձագանք տալ: Եթե մարդուն անհարկի մեղադրում են, որ իմ գլխին ոտդ դրել ես ու ցուցմունքներ ես փորձել կորզել, այդ թվում` նշվում էր ԱԱԾ պետի, Գլխավոր դատախազի անունները այդ լայվի մեջ:
Սա անթույլատրելի է և պետք է ունենա արձագանք և քաղաքական և իրավական, և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Սա չի կարող հանդուրժվել նման վարքագիծ, այդ թվում մեր իշխանության կողմից»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը:
Ի պատասխան Անահիտ Մանասյանը նշեց, որ իրենք զեկույցում արձանագրել են խոշտանգման դեպքերի մասին, իրենք էլ են նշել, որ խոշտանգումների քննության տեսանկյունից ունենք խնդիր երկրում. «Դուք ճիշտ նշեցիք, ամեն դեպքում հարցը պետք է ստանա պատասխան՝ անկախ նրանից՝ մենք համարում ենք, որ դեպքը տեղի է ունեցել, թե ոչ: Քանի որ խոսքը առերևույթ խոշտանգման մասին է, այն պետք է արջանանա անհապաղ քննության: Երկրորդը, այս գործերը պետք է քննվեն անկախ նրանից՝ անձը գալիս բողոքում է, թե չի բողոքում, հետո ինքը բողոքը կեսից հետ է վերցնում, թե ոչ: Պետությունը, կասկածի շեմը հաղթահարելու դեպքում պետք է քննարկման առարկա դարձնի գորը»,-ասաց ՄԻՊ-ը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 19:30
Доктор социологических наук, профессор, автор книги «Мятежный Карабах» Виктор Кривопусков, возглавлявший российскую организацию «Россотрудничество» по связям с Арменией, сегодня входит в число нежелательных персон для нынешней армянской власти. В 2023 году ему, как и многим другим российским деятелям, был запрещён въезд в Армению. Тем не менее, Кривопусков продолжает поддерживать контакты с армянскими общественными деятелями и внимательно следит за событиями в стране, сообщает издание Hraparak.am и задает эксперту несколько вопросов.
-
2025-06-26 19:21
Уничтожение Николом Пашиняном патриотических сил в Армении играет на руку Азербайджану, нацелившемуся на поглощение страны. Сокрушаться ли по этому поводу России? На эту тему рассуждает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-26 18:42
Бывший депутат Национального Собрания Армении Самвел Фарманян обратился с «вынужденным публичным запросом» к своим оппозиционным коллегам. В заявлении он подчеркнул необходимость срочного и четкого объединения оппозиционного поля и обозначил два ключевых условия, при выполнении которых возможна настоящая общественно-политическая мобилизация.
-
2025-06-26 18:37
Где сегодня находится подлинная независимость Армении?В последние годы официальные власти регулярно заявляют о независимости страны, делая это с особым пафосом. Однако эти заявления являются, пожалуй, самой крупной манипуляцией, когда-либо звучавшей в политической жизни Армении. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет член Верховного Органа Республиканской Артак Закарян.