Последние новости

Ոստիկանություն․ Ակցիայի որոշ մասնակիցներ ծակում են անվադողերը

Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. »Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ