Գառնիկ Դանիելյան․ Պետական ապարատում մենք ունենք մեզ աջակցող հայրենակիցներ
Շարժումը չի մարել, այդ մարդիկ են մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հայ մարդը չի կարող հանգիստ գլուխը դնել բարձին քնել, քանի որ հայրենիքը այսպիսի ծանր իրավիճակում է և մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի մեր նպատակներին հասնելը։ Եվ հասնելու ենք մեր նպատակներին ի հեճուկս ամեն ինչի։
Պետական ապարատում մենք ունենք բազմաթիվ մեզ աջակցող, սիրելի, պաշտելի հայրենակիցներ, որոնք որ մեր կողքին են, անհրաժեշտ պահին մեզ միանալու են»,-ասել է նա:
Գառնիկ Դանիելյանը անդրադարձավ նրան, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը փորձել է պարզել, թե որտեղից են կարողացել շարժման անդամները բեմահարթակ կառուցել Հանրապետության հրապարակում, և ասաց, որ այս շարժման հետևում կանգնած է միայն հայ ժողովուրդը:
«Մենք ունենք բազմաթիվ աջակիցներ, գյուղերից, քաղաքներից բազմաթիվ մարդիկ են գալիս, ով ինչով կարողանում, աջակցում է այս օրերին»,- հավելեց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.
-
2025-06-23 09:34
Пекин надеется, что Совет безопасности ООН примет проект резолюции России, Китая и Пакистана, с призывом о незамедлительном и безоговорочном прекращении огня.
-
2025-06-23 09:30
Взрыв произошел во время богослужения в греческой церкви Святого Ильи в районе Дувейла, на востоке города Дамаска, сообщает сирийское агентство SANA.
-
2025-06-23 09:29
Иран должен отказаться от обогащения урана и передать имеющиеся запасы другим странам, заявил госсекретарь США Марко Рубио.