Последние новости

Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հնարավորությունները

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը երեկ Պրահայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հնարավորությունը։ «Քարտուղար Բլինկենը և արտաքին գործերի նախարար Ֆիդանը քննարկեցին Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև Գազային մարդասիրական օգնության մեծացման և տարածաշրջանային անկայունությունը կանխելու կարևորությունը: Քննարկվել են նաև կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Բլինկենը հանդիպման մասին գրառում է կատարել նաև X-ի իր միկրոբլոգում: «Այսօր ես Պրահայում հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Գազայի հատվածին մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը և Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելու ուղիները», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ