Բագրատ Սրբազան․ Թուրքիայից այդ մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք
Այդ մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի մեջ ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Թուրքիայում գործող Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը:
«Որևէ ձևով այդ հայտարարություններ են, սպառնալիքներ են աջակցության կոչեր են այդ վախկոտին, բացարձակ մեզ ոչ վախեցնելու են, ոչ մեր ճանապարհիից հետ են պահելու: Նշանակում է ճիշտ թիրախային ճանապարհի մեջ ենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե Սրբազանը մտադիր է իր գործողություններով արյուն քսել այս իշխանությունների վրա, նա արձագանքեց. «Թող իրենք հայելի պահեն, թե ում արյուն են իրենք հեղել, թե ֆիզիկական, թե հոգևոր, թե բարոյական: Արյունն իրենց վրա և այս ամբողջը դրա վկայությունն է»:
Պատասխանելով իրեն ոստիկանական օպերատիվ ծառայությունների ուժեղացված հետևելու մասին հարցին՝ Սրբազանն ասաց, որ նախորդ օրը օպերատիվ ծառայողներից ոչ ոք չի եղել իր շրջակայքում։
«Գիշերը մի հոգի փախել է, այսօր առավոտյան մեկ հոգու բացահայտել ենք։ Տղան եկել, ասել է, որ ուղղակի ծառայություն է իրականացնում, օրհնություն է խնդրել, օրհնություն ենք տվել: Բայց ասել եմ՝ սա ինչ-որ դուք անում եք, որ չեք կարող բացատրել, թե ինչու եք անում, անընդունելի է ու էս հալածանքը միշտ լինելու է: Դուք պետք է ծառայեք պետությանը, ոչ թե անձին»։
Ինչ վերաբերում է ոստիկանների պահվածքին, Սրբազանն ասաց. «Ոստիկանությունը հիմնական առումով իրեն շատ պարկեշտ է պահում, շատ հարգալից, բայց այդ խուլիգանական խումբը, այդ բանդաները պետք է գլխովին վերացվեն: Երեկ երկու անուն եմ տվել և վստահ եմ, որ մեր թելադրանքը, հորդորը, եթե կուզեք, հրահանգը, պահանջը հասարակությունից, սկսել է գործել: Ոչ մի տեղ իրավունք չկա, ոստիկանի կողմից մարդ ծեծելու»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.