Последние новости

Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք

Դատախազությունը պահանջում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թ մայիսի 23-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

- 3 անշարժ գույք.

- 2 տրանսպորտային միջոց.

- 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր,

- 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար,

- 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,

- 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ,

- շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք։

Հիշեցնենք` Վարդան Այվազյանը բնապահպանության նախարար է եղել 2001-2007 թվականներին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ