Последние новости

Բելոուսով․ Բաքվին և Երևանին պարտադրում են ստորագրել խաղաղության պայմանագիրը արևմտյան հարթակներում

Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում, պարտադրվում են «միջնորդական» ծառայություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Ղազախստանում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

«ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում, հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք դեպի Կենտրոնական Ասիա», - ընդգծել է Բելոուսովը:

Նա նաև հայտարարել է, որ Վրաստանին դրդում են ակտիվ հակառուսական գործողությունների Արևմուտքը ֆինանսավորում է բողոքի ակցիաները և ապակայունացնում իրավիճակը։

Նախարարը նշել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անկայունության գլխավոր աղբյուրը մնում է Աֆղանստանը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ