Սրբազան․ Վախկոտը հրաման է տվել, որ էս ժողովրդին ծեծեք, ջարդեք ու տուն ուղարկեք
ԱԳՆ-ից փոխանցել են, որ հնարավոր չէ ընդունել Բագրատ Սրբազանին։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԳՆ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչն ու հորդորեց՝ բախման չտանել. «Ոստիկանությունը հորդորում է ծայրահեղ քայլերի չգնալ. Ոստիկանությունը օրենքով սահմանված հարկադրանքի միջոցներ կկիրառի»,-ասաց նա:
Այս հայտարարությանը հետևեցին սուլոցներ, բացականչություններ։
«Ուրեմն ուշադիր լսեք, պարոն Ղազարյան, բախումն էլ է ձեր ուսերին, պատասխանատվությունն էլ։ Հիմա ներքին տեղեկություններ են գալիս մեզ, որ էն վախկոտը հրաման է տվել, որ էս ժողովրդին ծեծեք, ջարդեք ու տուն ուղարկեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա առաջարկեց ներկաներին գնալ ու հսկել հետևի մուտքը. «Փախնում են, ժողովուրդ»։
Սրբազանը հիշեցրեց. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ամիսներ շարունակ Բաքվի բանտերում են, միջազգային որևէ կառույցում նրանց հարցը բարձրացրե՞լ եք, մի բառ խոսե՞լ եք նրանց մասին։ Բա նրանց հացն ես կերել, Արարատ Միրզոյան, ամենաճոխ խնջույքներն եք արել, էլ չեմ ասում, օղիները, որ խմել եք, հարբել եք, ձեզ քարշ են տվել, տարել։ Մի բառ խոսե՞լ եք էդ մարդկանց մասին։ Իջեք ասեք, խոսել ենք»,-նշեց նա։
Դիմելով ոստիկաններին՝ Սրբազանն ասաց, տեղեկութուններ են հասել, որ նրանց ուզում են ստիպել, որ ժողովրդին ծեծեն։
«Ոչ մի բառ չենք չափազանցնում։ Իմ ասածները հերքման ենթակա չեն։ Աչքովս տեսել եմ Իջևանում, ինչ է արել։ Հիմա ոստիկաններ ջան, որոշեք, էդ հրամանին ենթարկվո՞ւմ եք, թե չէ։ Էդ Փադիշահը վստահ եմ, հիմա Արարատի հետ ուղիղ կապով խոսում է, հրամաններ է տալիս, ճղում է իրան, հայհոյում է, առավել քան վստահ եմ»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, եթե Արարատ Միրզոյանը կամ որևէ այլ մեկը չիջնի, իրենք են բարձրանալու, թող ոստիկանությունն էլ մտածի, ոնց է իրեց ուղեկցելու։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 14:59
То, что происходит в Армении, причиняет боль и негативно отражается на наших соотечественниках, проживающих в Диаспоре. Об этом в интервью Alpha News заявил предстоятель епархии ААЦ в Великобритании епископ Оваким Манукян, комментируя арест бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-23 14:58
Неспровоцированная агрессия в отношении Ирана не имеет никаких оправданий. Об этом заявил президент России Владимир Путин на встрече с главой иранского МИД Аббасом Аракчи в Москве.
-
2025-06-23 14:00
Федеральная служба безопасности Российской Федерации сообщила, что пресечена деятельность группы лиц, осуществлявшей на системной основе хищения с целью последующего незаконного сбыта и контрабанды на территорию Республики Армения высококачественного алмазного сырья из АК «АЛРОСА».
-
2025-06-23 13:27
Католикос всех армян Гарегин II заявил, что действия премьер-министра Никола Пашиняна направлены на дискредитацию и ослабление авторитета Армянской Апостольской Церкви. Об этом он сказал во время выступления на Межмонашеском съезде, прошедшем в Эчмиадзине.