Գրիզլով․ Հայաստանի մասնակցության սառեցումը կնշանակի թուլացնել ՀԱՊԿ-ի դիրքերը Հարավային Կովկասում
Ցանկացած քայլ, որը կարող է օտարել ՀԱՊԿ անդամ երկրներին միմյանցից, խորապես սխալ է։ Այս մասին «ՀԱՊԿ. դաշնակիցներ» հասարակական-քաղաքական հրապարակմանը տված հարցազրույցում ասել է Բելառուսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Գրիզլովը, պատասխանելով այն հարցին, թե «ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը՝ Հայաստանը, հայտարարեց Կազմակերպությունում իր մասնակցության «սառեցման» մասին։ Սա, ըստ Ձեզ, ինչպե՞ս կանդրադառնա Կազմակերպության աշխատանքի վրա։
«Կազմակերպության ներսում ստեղծվել են արդյունավետ մեխանիզմներ՝ քննարկելու և լուծումներ գտնելու տարբեր հարցերի շուրջ, նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից թվում է, թե դժվար է լուծել:
Չեմ կարծում, որ Երևանի նման քայլը կարող է լրջորեն խաթարել Կազմակերպության աշխատանքը, քանի որ այն լիովին կայուն է։ Թեև, իհարկե, դա կնշանակի ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացում Հարավային Կովկասում։ Իմ կարծիքով, հիմնական հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես կառուցել հենց Հայաստանի քաղաքականությունը։ Կարևոր է հասկանալ, որ Հարավային Կովկասում Արևմուտքի բոլոր գործողություններն ու ծրագրերը թելադրված չեն այս տարածաշրջանի երկրների նկատմամբ մտահոգությամբ։ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են ոչ թե կառուցողական համագործակցության, այլ տարածաշրջանի երկրներին ներքաշելու իրենց աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։ Արդյո՞ք սա ավելի մեծ անվտանգություն կբերի Հայաստանին, հռետորական հարց է»,- ասաց Բորիս Գրիզլովը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.