Տիգրան ԱԲՉԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՍՏՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԶԱՐԳԱՑՆՈՒՄ
Իլհամ Ալիևի` օկուպացված Իվանյան (նախկ. Խոջալու) գյուղում հնչեցրած հայտարարությունը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին, թե «Հայաստանն ինքը պետք է ընդունի դա, ինքը պետք է ներողություն խնդրի մեզանից, եթե դա չանի, ապա, կարծում եմ, Հայաստանը երբեք չի կարողանալու ոտքի կանգնել», խոսում է այն մասին, որ ադրբեջանական պահանջները անվերջանալի են այնքան ժամանակ, քանի Հայաստանը վերջնականապես չի հպատակվել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբչահամյանը:
«ՀՀ իշխանության խոսույթի այն պնդումները, թե սա էլ տանք, որ հանգիստ ապրենք սկսվեց Արցախից, շարունակվեց ադրբեջանական ագրեսիաներին լռությամբ արձագանքելով, հետո` Տավուշ և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանում քաղաքական արմատական փոփոխություններ չեն եղել և գործող կառավարիչները իրենց աթոռներից չեն պոկվել:
Իվանյան բնակավայրը 90-ականներին ոչ միայն հայտնի էր որպես Ստեփանակերտի ու հարակից բնակավայրերի դեմ օգտագործվող կրակակետի և հայկական բնակավայրերից մարդկանց առևանգելու կենտրոնակայանի, այլ նրանով, որ հետագայում դրա` տարբեր տեղերից բերված բնակիչներն, ադրբեջանական ներքաղաքական պայքարի զոհեր դարձան, ինչը ժամանակին հենց ադրբեջանցիները գաղտնազերծեցին:
Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան»,- գրել է Աբրահամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:36
Омбудсмен культурного наследия Армянского нагорья Овик Авансесов обнародовал инфографику о полностью уничтоженных Азербайджаном в 2021-2024 гг. в оккупированном Арцахе армянских церквях.
-
2025-05-19 05:33
Режим прекращения огня между Индией и Пакистаном не имеет установленного срока действия. Об этом сообщает Hindustan Times со ссылкой на заявление индийских сухопутных сил.
-
2025-05-19 05:29
Католикос Всех армян Гарегин Второй 18 мая провел церемонию освящения первого армянского храма в Беларуси – церкви Сурб Григор Лусаворич.
-
2025-05-19 05:26
Иран и Азербайджан проводят совместные учения в Нагорном Карабахе, сообщило иранское агентство Tasnim. По его информации, совместные учения под названием «Араз-2025» стартовали 18 мая на территориях оккупированного Арцаха.