Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը
Դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության մամուլի ծառայությունից:
Այսօր` ավելի վաղ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանցակազմի բացակայության հիմքով։ Դատավոր Վահե Միսակյանը կարդաց վճիռը, որով արդարացվեցին նաև Բարսեղ Բեգլարյանը և Գևորգ Հարությունյանը։
Դատավորը հայտնել էր, որ դատավճիռը 1 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում)։ Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 17:44
Патриарх Иерусалимской православной церкви Феофил III выразил поддержку Армянской Апостольской Церкви и арестованному в Ереване бизнесмену Самвелу Карапетяну. В своем заявлении он подчеркнул важность сохранения диалога и мудрости, а также отметил, что благотворительная деятельность Карапетяна значительно укрепила духовную жизнь православных верующих как в Армении, так и за ее пределами.
-
2025-06-23 17:43
США уверены, что удары по Ирану в субботу пришлись по местам хранения обогащённого урана, а объекты ядерной инфраструктуры были "полностью уничтожены", заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-23 17:40
Бывший мэр Ванадзора Самвел Дарбинян задержан, сообщили Armenia Today в прокуратуре.
-
2025-06-23 17:40
Защита арестованного в Армении на 2 месяца предпринимателя Самвела Карапетяна отозвала апелляционную жалобу на решение о его аресте из-за судьи, который должен будет рассматривать дело. Об этом сообщил адвокат Самвела Карапетяна – Армен Фероян.