ՌԴ-Ն ՀԱՍՏԱՏԵ՞Լ Է ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ՝ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԱԳՐԵՄԱՆԸ
ՌԴ-ն հաստատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ աշնանը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
Տևական ժամանակ լուրեր կային, որ ագրեմանը մերժվել է:
Պարբերականի աղբյուրը հաղորդել է, որ որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու: Նա անձամբ է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ընդունել Արսենյանի ագրեմանը:
«Բայց սա չի նշանակում, թե վաղն արդեն Արսենյանը կմեկնի Մոսկվա: Դեռ պետք է Վաղարշակ Հարությունյանին հետ կանչեն, իսկ, որպես կանոն, գործող դեսպանները խնդրում են իրենց ժամանակ տալ կիսատ գործերն ավարտելու, անձնական հարցերը կարգավորելու համար: Օրենքն արգելում է մի դեսպանի վերադարձը չկազմակերպած` նոր դեսպանի մեկնումը դեսպանընկալ երկիր: Այնպես որ Արսենյանի մեկնումը կարող է 1-2 ամիս տևել»,– գրում է թերթը:
ԶԼՄ–ն նշում է, որ եթե դեսպանի ագրեմանը չհաստատվեր, Գուրգեն Արսենյանը կարող էր վայր դնել մանդատն ու հեռանալ ՔՊ-ից, քանի որ դժգոհություններ ուներ ՔՊ-ի վարած քաղաքականությունից, հատկապես` տնտեսության ոլորտում: Այս քայլով Փաշինյանը նաև դա է կանխել:
Արսենյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ինքը պաշտոնական տեղեկություն չունի, պետք է դիմել ԱԳՆ: Իսկ ԱԳՆ խոսնակն ասել է, որ ՀՀ դեսպանների հետկանչը կամ նշանակումն իրականացվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որի ժամանակ ապահովվում է նաև հանրային իրազեկում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.