Последние новости

Կարեն ԻԳԻԹՅԱՆ․ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԱՌԱՆՑ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿԻ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ ՀՀ-Ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միջազգայնորեն ճանաչված սահմաններն ինքնին չեն կարող պաշտպանել պատերազմից և ագրեսորների ներխուժումից, և դրա բազմաթիվ օրինակներ կան։ Այս մասին «Աբովյան թայմ»-ի եթերում հայտարարել է կովկասագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական կազմակերպության համահիմնադիր Կարեն Իգիթյանը։

 


«Ինչ վերաբերում է սահմաններին, որոնք «կպաշտպանեն» մեզ՝ բազմաթիվ օրինակներ կան, երբ դա առնվազն տեղի չի ունենում։ Ընդ որում, այս բոլոր օրինակները մեր տեսադաշտում են։ Սիրիայի, Իրաքի օրինակը կա։

Դրանք միջազգայնորեն ճանաչված պետություններ են ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Օրինակ՝ Կիպրոսի հյուսիսը Թուրքիայի կողմից օկուպացված է արդեն 50 տարի։ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հավանաբար, որոշել են, որ կարելի է պարզապես նույն բանը կրկնել։ «Սահմաններն իրենք են մեզ պաշտպանելու», «Ամեն ինչ լավ է լինելու», «Տվեք, թե չէ պատերազմ կլինի», «Ավելի շատ տվեք, թե չէ պատերազմ կլինի», բայց հետո պատերազմն ամեն դեպում կլինի։ Ամենատիպիկ օրինակը «Մյունխենյան դավադրությունն» է Չեխոսլովակիայի նկատմամբ, որին 1938 թվականին պարտավորեցրին 10 օրում ազատել Սուդեթական մարզն ու հանձնել Երրորդ ռեյխին»,-նշել է փորձագետը։

Անդրադառնալով Հայաստանում իշխող ուժի մեկ այլ խոսույթին՝ «խաղաղության դարաշրջանին», Իգիթյանը հիշեցնում է, որ 1938 թվականի սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենը «Մյունխենյան համաձայնագրի» և դրան հաջորդած անգլո-գերմանական հռչակագրի մասին իր ելույթում հայտարարել էր «Ես խաղաղություն եմ բերել մեր սերնդին»: Սակայն մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց հիտլերյան զորքերը ներխուժեցին Լեհաստան, ինչը նշանավորեց պատմության մեջ ամենաարյունալի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

«Եթե հիշենք օրուելյան հայտնի «պատերազմը խաղաղություն է» արտահայտությունը («1984» վեպից խմբ.), ապա այո, հակաուպիական իմաստով, իհարկե, Հայաստանի ներկայիս իշխանությունները խաղաղություն են բերում։ Այսինքն՝ պատերազմ։ Իսկ նրանք, ովքեր հակաճառում են նրանց, իրենց պատկերացմամբ պատերազմի են տանում, իսկ իրականում՝ խաղաղության։

Հին Հռոմում ասում էին. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»: Հռոմեացիները շատ բան գիտեին պատերազմի մասին, այդ հարցում պետք է արժանին մատուցել նրանց: Այսինքն, երբ ինչ-որ մեկը պատրաստվում է պատերազմի, իսկ դու ասում ես՝ «ես ամեն ինչ կտամ, միայն թե պատերազմ չլինի», դու ուղղակի պատերազմ ես հրահրում։ Դա երաշխավորված պատերազմ է»,-կարծում է կովկասագետը։

Որպես խնդիրների լուծում մեր զրուցակիցը տեսնում է դաշնակիցների ճիշտ ընտրությունն ու հայկական մարտունակ բանակի առկայությունը: Այնինչ Հայաստանում ճիշտ հակառակ վիճակն է, երբ իշխանություններն ասում են «Մենք չենք կռվելու Սև լճի համար, ինչ-որ բարձունքի համար, որը գրավել է Ադրբեջանը», բայց միաժամանակ պահանջում են, որ երրորդ ուժերը, դաշնակիցները միջամտեն, սակայն նրա խոսքով՝ այդպես չի լինում:

«Հնարավո՞ր է ինչ-որ բան անել։ Այո, իհարկե: Դե, նախ, մենք Իրանի նման դաշնակից ունենք։ Այո, Ռուսաստանն էլ է դաշնակից, բայց նա հիմա «չի կարող», «զբաղված է» և այլն։ Թեև ինչ-որ բան այո, կարող է։ Եկեք մտածենք այս հարցի շուրջ: Ինչո՞ւ է Ռուսաստանը մինչև հիմա ինչ-որ բան «կարողանում» Սիրիայում, բայց «չի կարողանում» Հայաստանում: Բացատրեմ, թե ինչու: Որովհետև Սիրիայում շատ մոտիվացված ղեկավարություն կա, շատ մոտիվացված բանակ, նրանք ասում են՝ մենք չենք հանձնվի, մենք կպաշտպանվենք։ Նախագահ Ասադն, ի դեպ, հայտարարել է «Մենք մաքրել ենք մեր տարածքը, որովհետև դաշնակցի ճիշտ ընտրություն ենք կատարել և ինքներս էլ պայքարել ենք»,-նշել է Իգիթյանը:

Փորձագետը վստահ է՝ հայկական բանակն էլ կարող է կռվել իր երկրի համար, բայց նրան աստիճանաբար դրան անընդունակ են դարձնում։ Ավելին, կառավարության ղեկավարը հայտարարում է, որ «բանակը պետք է լինի ոչ թե դիրքերում, այլ զորանոցում», այսինքն՝ մեր փոխարեն մեկ ուրիշը պետք է պաշտպանի մեր երկիրը։ Բայց այդպես չի լինում։

Ամփոփելով՝ Իգիթյանը եզրակացնում է՝ պետք է պատրաստ լինել կռվելու, որպեսզի պատերազմ չլինի։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ