ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է «ճակատագրական հետևանքների» մասին ՌԴ-ին արևմտյան զենքով հարվածելու դեպքում
ՌԴ ԱԳՆ-ում Միացյալ Նահանգներին կոչ են արել թույլ չտալ «վրիպումներ, որոնք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ։ «Ինտերֆաքսը» տեղեկացրել է, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է Ուկրաինայի համար ՌԴ-ի տարածքի դեմ ամերիկյան զենքի օգտագործման արգելքը հանելու որոշումը։
«Նրանք, անհասկանալի պատճառներով, թերագնահատում են այն հակահարվածի լրջությունը, որը կարող են ստանալ»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը ամերիկյան գործիչներին կոչ է արել «ժամանակ ծախսել և ուսումնասիրել այն, ինչ ասել է Պուտինը, մասնավորապես՝ Տաշքենդի բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում»։ «Դա բավական նշանակալի նախազգուշացում է, և դրան պետք է առավելագույն լրջությամբ վերաբերվել»,- ընդգծել է Ռյաբկովը։
Նրան խնդրել են նաև մեկնաբանել ԱՄՆ հնարավոր մասնակցությունը հրթիռային հարձակման մասին ռուսական նախազգուշացնող համակարգերի հարվածներին և ասել, թե արդյոք դրան պատասխան կտրվի ՌԴ-ի կողմից։
«Առաջին անգամ չէ, երբ Կիևի ռեժիմը փորձել է խախտել մեր ռազմական կարևոր օղակների նորմալ գործունեությունը, այդ թվում ռազմավարական ոլորտի հետ կապված։ Ահա այդ սողոսկումները մենք կկասեցնենք։ Պատասխանները կարող են ասիմետրիկ լինել»,- ընդգծել է Ռյաբկովը։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ դիրքորոշմանը, ապա այն առավելագույն չափով անպատասխանատու է։ Նրանք ցանկացած հանցագործություն կատարելու ինդուլգենցիա են տալիս Կիևին և ոչինչ չեն անում, որպեսզի կանխեն իրենց խնամարկյալների վտանգավոր սադրիչ քայլերը»,- ասել է արտաքին գործերի փոխնախարարը՝ ավելացնելով, որ «ԱՄՆ-ի համար նույնպես դա անվճար չէ, և հետևանքները նա կզգա»։
Մի շարք երկրներ, որոնք պաշտպանում են Ուկրաինային, այդ թվում ԱՄՆ-ը, թույլ են տվել Ուկրաինայի ԶՈւ-ին օգտագործել իրենց տված զենքը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.