ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները
ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երևանը պարզություն մտցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարների հարցում։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ակնկալում ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը պարզություն մտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարների հարցում։ Դա օգտակար կլիներ մեր միավորման բոլոր մասնակիցների համար՝ առաջին հերթին ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման իմաստով»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարում գործընկերները Հայաստանից էապես կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։
«Այնուամենայնիվ, փոխգործակցության բավական հիմնական մեխանիզմներ գործում են։ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, բոլոր պարտավորություններն այդ երկրի հանդեպ պահպանվում են լրիվ ծավալով»,- ընդգծել է Տասմագամբետովը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.