Последние новости

Աղետի գոտու բոլոր մայրուղիներն անցանելի են, բայց ոչ ծանրաքաշ մեքենաների համար

Այսօրվա դրությամբ աղետի գոտու բոլոր մայրուղիներն անցանելի են, բայց ոչ ծանրաքաշ մեքենաների համար։ Դեռևս ժամանակավոր լուծումներ են գտել՝ հողի լիցք արել փլուզված հատվածներում, այսօր ասաց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

«Նաև ակտիվ աշխատում ենք հայտնի նախկին երկաթգծային կամուրջը տրանսպորտային կամուրջի վերափոխելու այդ գործընթացում երեկ բետոնապատման աշխատանքներ եղան, որպեսզի մի քանի օրից կարողանանք գնացքը մինչև Այրում հասցնել, դրանով թեթևացնել Հայաստան մատակարարվող կամ Հայաստանից արտահանվող բեռների հետ կապված խնդիրը», - ասաց Սանոսյանը:

Միակ ավտոճանապարհը, որի դեպքում անգամ երթևեկելու ժամանակավոր լուծում չի գտնվել Ախթալա ու հարակից գյուղեր տանող փլված կամուրջն է։ Սրա փոխարեն դեռևս հետիոտնային անցում է գործում։ Նախարարն ասաց՝ փորձում են գոնե թեթև մարդատարների համար երթևեկություն ապահովել հեշտ հավաքվող ժամանակավոր կամրջի միջոցով։

Կամրջի փլուզման հետևանքով մայրուղուց կտրված համայնքներում գյուղապրանքներն են հասունացել, գյուղացիները հնարավորություն չունեն դրանք մեծ շուկաներ հասցնելու։

Դեռ ուսումնասիրում են՝ հասկանալու փլուզված կամուրջների նույն տեղում կկառուցվեն նորերը, թե այլ վայրերում։ Վանաձորից մինչև Բագրատաշեն ամենամեծ վնասված հատվածը թունելից հետո՝ Թուֆենկյան հյուրանոցի հարակից մասն է՝ Ձորագետ ու Փամբակ գետերի խառնվելու կետում։ Այստեղ ամենաշատն էր վարարել գետն ու ամբողջովին փլուզել ճանապարհի տասնյակ մետրեր։ Առաջիկա մեկ-երկու օրերին այն երթևեկելի կդառնա, ասաց Գնել Սանոսյանը։ Այժմ այդ հատվածը մեքենաները շրջանցում են, անցնում «Թուֆենկյան» հյուրանոցի բակով միայն։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ