Последние новости

Փոխվարչապետ․ ՀՀ-ն պատրաստ է ջանք գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման համար

Հայաստանը պատրաստ է ջանք գործադրել ԵԱՏՄ պարենային անվտանգությունը ապահովելու համար։ Այս մասին Մինսկում «ԵԱՏՄ պարենային անվտանգություն» լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։

«ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան մեզ հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունների իրականացման համար»,– ասել է նա։

Գրիգորյանի խոսքով` պարենային անվտանգության հարցը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից է։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ