«Լազարյան ակումբ»․ Խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ կատարվում է ռուս-հայկական հարաբերություններում
Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ կատարվում է Կովկասում և դարավոր պատմություն ունեցող ռուս-հայկական հարաբերություններում։ Դրա մասին ասված է ռուս-հայկական «Լազարյան ակումբի»՝ NEWS.am-ին ստացված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է. «Մեր պարտքն ենք համարում հայտարարել.
Առաջին. Չնայած ռուս-հայկական հարաբերությունները վարկաբեկելու փորձերին, անկախ նրանից, թե ումից են դրանք գալիս, կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա և չի կարող լինել։
Առավել ևս, երբ Հայաստանում կառավարության ներքին և արտաքին ձախողված քաղաքականության հետևանքով Հայաստանի Հանրապետության գոյության վրա վտանգ հայտնվեց, և տասնյակ հազարավոր հայեր 2023 թվականին ստիպված եղան Լեռնային Ղարաբաղում լքել իրենց տները, եկեղեցիներն ու պապենական գերեզմանները:
Ուրախության և տխրության մեջ միասին եղած մեր ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական ծագումն ու հերոսական անցյալը հարաբերությունների պահպանման և զարգացման բացառիկ պատասխանատվություն է դնում մեր պետությունների իշխանությունների ներկայացուցիչների վրա։
ժամանակն, անշուշտ, ամեն ինչ իր տեղը կդնի փոխադարձ վստահության կորստի, դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու, կորուստների և զոհաբերությունների համար «Ո՞վ է մեղավոր» գնահատականում։ Հավատում ենք և հույս ունենք, որ ժողովրդի և քաղաքացիական հասարակության լավագույն ներկայացուցիչների լայն շրջանակի ներգրավմամբ պատասխան կտրվի «Ի՞նչ անել» հարցին։
Բայց այսօր արդեն հաստատապես գիտենք «ինչ չպետք է անել». չհամարձակվել կասկածի տակ դնել հավատը, պատմությունն ու աշխարհագրությունը, տնտեսությունն ու մշակույթը, որոնք ընկած են ռուս և հայ ժողովուրդների, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշինքի հիմքում:
Երկրորդ. մեր զորակցությունն ու համակրանքն ենք հայտնում Հայաստանում մեր աչքի առաջ ուժգնացող հայրենասիրական շարժման վերելքին։ Ասում են՝ կարող ես մի որոշ ժամանակ մոլորեցնել ամբողջ ժողովրդին, երկար ժամանակ հիմարացնել ժողովրդի մի մասին, բայց չես կարող անվերջ խաբել ամբողջ ժողովրդին։ Թերևս գալիս է ՝ ինչն ինչոց է պարզելու ժամանակը:
Հուսով ենք՝ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը չեն տուժի ընթացիկ իրադարձություններից։ Ուստիև դիմում ենք ՀՀ ոստիկանությանը, անվտանգության և այլ ուժային կառույցներին՝ հրաժարվել Հայաստանի քաղաքներում և մարզերում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելուց։
Ինչպես հայտնի է՝ 2018թվականին նման բան տեղի չի ունեցել: Հրավիրում ենք ժողովրդավարությունը ճնշելու և բնակչության դեմ բռնաճնշումների համար իրենց անձնական պատասխանատվություն վերաբերյալ իրավապահ ծառայությունների ղեկավարների ուշադրությունը:
Երրորդ. խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կոդի կրող Հայ առաքելական եկեղեցուն նսեմացնելու և նվաստացնելու արշավը։ Աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցու պատմությունը զրպարտելու ամոթալի փորձերը, զուգորդված նրա գործունեությունը դադարեցնելու և նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ֆիզիկապես խոչընդոտելու սպառնալիքներով, դրանց նախաձեռնողների և կազմակերպիչների աննախադեպ բարոյական անկման վկայությունն են։
Հայաստանի և ամբողջ աշխարհի բոլոր ազնիվ մարդկանց կոչ ենք անում դեմ արտահայտվել Հայ Առաքելական Եկեղեցու կյանքին պետության կոպիտ միջամտությանը, նրա սրբազանների և հոգևորականների ճնշումներին։ Հայաստանի «ապաքրիստոնեկանացումը» հանցագործություն է հայ ժողովրդի դեմ.
Չորրորդ. խորապես ցավակցում ենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ողբերգությանը, որը վերակենդանացնում է համաշխարհային հանրության կողմից դատապարտված 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի ցեղասպանության փաստերը։
Լեռնային Ղարաբաղից հայերի ամբողջական արտագաղթը ծանր նախատինք է բոլոր նրանց, ովքեր առնչվում են դրան և նույնիսկ նրանց, ովքեր դրա հետ առնչություն չունեն: Դժվար է սա անվանել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում», որը տասնամյակներ շարունակ բազմակողմ բանակցությունների առարկա է եղել։
Մենք Կովկասում խաղաղություն ենք ուզում, ոչ թե պատերազմ, և դրա համար էլ պնդում ենք, որ պետք է գործել խաղաղության շահերից ելնելով։ «Ղարաբաղի հարցը» փակված համարել չի կարելի. Փախստականների վերադարձն իրենց տներ, բոլոր գերիների, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի գերի ընկած և պահվող առաջնորդների ազատ արձակումը, հայկական կրոնական և մշակութային հուշարձանների հետագա ճակատագիրը հրատապ, թեև ոչ ամբողջական խնդիրների թվարկում է, որը բոլորիս պետք է մտահոգի։
Մտահոգված ենք մարդասիրական օգնության ավելացման անհրաժեշտությամբ, Ղարաբաղցի փախստականներին Հայաստանում և Ռուսաստանում ժամանակավոր կամ մշտական տեղավորման աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականներին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից զրկելու արձանագրված փորձերով։
Մենք միանում ենք Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի նախաձեռնությանը, որը ստորագրահավաք է նախաձեռնել՝ պահանջելով ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին և Ադրբեջանի Հանրապետության բանտերում պահվող հայ գերիներին։
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական կրոնական և մշակութային հուշարձանների, եկեղեցիների և վանքերի գոյությանն ու մշակութային-պատմական ինքնությանը սպառնացող վտանգը, հայտարարում ենք դրանքմոնիտորինգ անելու և դրանց պահպանման նպատակով «Լազարևյան ակումբի» հատուկ փորձագիտական խմբի ստեղծման և դրա գործունեությանկազմակերպելու մեր մտադրության մասին»,-ասված է հայտարարությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".