«Ժողովուրդ». 1 ՄԼՆ 65 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 5 ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ. «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։
Աթոռը ունի հետևյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում և տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` 500 մմ: Նստատեղի խորությունը`480 մմ: Նստատեղը երեսպատված` 60 մմ հաստությամբ, 25 կգ/մ3 խտությամբ սպունգով և խիտ կտորով: Նստատեղի բարձրությունը ամենաբարձր դիրքում` 500 մմ: Նստատեղի բարձրությունը ամենացածր դիրքում` 420 մմ: Հենակը և արմնկակալերը պլաստմասե՝ լրացուցիչ էրգոնոմիկ դետալի առկայությամբ : Արմնկակալերը` ամրացված թիկնակին և նստատեղին։ Թիկնակի բարձրությունը` 570 մմ: Թիկնակի պաստառը՝ ամուր ցանցային կտոր։ Արմնկակալի բարձրությունը նստատեղից՝ 180 մմ»:
Հետաքրքիր է, թե ո՞ւմ համար է նախատեսված այս բարդ ու մանրամասն նկարագրությամբ թանկարժեք աթոռը։ Հարց է, թե պետական միջոցները մսխելու էլ ինչ անմիտ տարբերակներ են մտածել «հեղափոխական», առավել կոռումպացված իշխանությունները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 13:27
Евразийский банк развития (ЕАБР) прогнозирует для Армении рост ВВП в ближайшие годы. Согласно макроэкономическому прогнозу банка, в 2025 году экономика страны вырастет на 5,5%, в 2026 году — на 5,3%, а в 2027 году — на 5,0%.
-
2025-06-24 13:26
Премьер-министр Армении Никол Пашинян объявил о готовности "плана по огосударствлению" "Электрических сетей Армении" (ЭСА).
-
2025-06-24 13:23
Турецкие силовики задержали во вторник 158 военных, подозреваемых в связях с организацией ныне покойного проповедника Фетхуллаха Гюлена (FETÖ, признана террористической и запрещена в Турции). Об этом сообщает газета Milliyet.
-
2025-06-24 13:21
Сегодня Комитет по присуждению Государственной премии Республики Армения за всемирный вклад в развитие высоких технологий объявил имя 16-го лауреата. Обладателем премии стал генеральный директор и председатель совета директоров компании «Analog Devices Inc.» (ADI) Винсент Рош.