Последние новости

Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել

Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։ Այս հայտարարություն արել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։

«Համապատասխան հայտը մենք ստացել ենք մայիսի 27-ին, սկսում ենք համապատասխան ընթացակարգերը», - ասել է Սագինտաևը Նեսվիժում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն էլ նշել է, որ անհրաժեշտ է համարում ստեղծել այն երկրների և տարածաշրջանային առևտրային միավորումների ցանկը, որոնց հետ ԵԱՏՄ-ի համար նպատակահարմար կլինի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի կնքում նախաձեռնել: Նա ընդգծել է, որ այսօր աշխարհում բավական շատ պետություններ կան, որոնք պատրաստ են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Այդ շարքում են, Ինդոնեզիան, ԱՄԷ-ն և Մոնղոլիան։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին։

Հիշեցնենք` 2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ