Последние новости

Թուրքիան ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ

Թուրքիան ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը։

«Իհարկե, մենք կցանկանայինք ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալ։ Տեսնենք, թե ինչպես կընթանա գործը այս տարի»,-ասել է նա Պեկինում Չինաստանի և գլոբալիզացիայի կենտրոնում (CCG) կայացած միջոցառման ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արտգործնախարարը հույս ունի հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան և մասնակցել ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ