ՀՀ-ն և Սերբիան պատրաստվում են համագործակցել պաշտպանության ոլորտում
Հայաստանն ու Սերբիան նախատեսում են պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան) և նրանց հետ քննարկել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.