ՄԻԵԴ-ը «Վարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել
2024թ․ հունիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՔԱՎ-ի գործերից ևս մեկով՝ «Վարյանն ընդդեմ Հայաստանի», վճիռ է կայացրել։
ՀՔԱՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԻԵԴ-ը արձանագրել է Տ․Վարյանի կյանքի իրավունքի խախտման փաստը։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական և դատավարական նորմերը և պարտավորվում է Վարյանի ներկայացուցչին վճարել 30․000 եվրո։
Նշենք, որ 2011-ին Տիգրան Վարյանը անցել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012-ի փետրվարի 29-ին Տիգրանին գտել էին մահացած հրազենային վիրավորումից։ Նույն թվականի փետրվարի 13-ին զորամասի հրամանատարը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Տ.Վարյանը զորակոչվել է ոչ շարային զինվորական ծառայության, հրետանային մարտկոցի անձնակազմում ընդգրկել է Տ. Վարյանին:
Մարտական հերթապահության ժամանակ Վարյանը դիտակետի դիրքում քնել է: Դիրքում քնելու փաստը հայտնի է դարձել անձնակազմին և կրտսեր սերժանտ Է․ Ս․-ին, ով նախատել է Վարյանին, նրա հասցեին անպարկեշտ արտահայտություններ արել, իսկ ավագ լեյտենանտ Հ․Հ․-ն անգամ ոտքով հարվածել է Վարյանի գլխին: Նույն ժամանակահատվածում Վարյանը գնացել է զուգարան, որտեղ մթության պատճառով կեղտոտել է զուգարանի ոտնատեղերը, ինչի պատճառով կրտսեր սերժանտ Է.Ս․–ի կողմից ենթարկվել է հալածանքի:
Վերջինիս թելադրանքով Հ.Հ․-ն Վարյանին հանձնարարել է որպես պատիժ առանձին տեղում զուգարանի համար փոս փորել, իսկ կրտսեր սերժանտ Է.Ս․-ն հայհոյել է Վարյանին՝ դիտակետի տարածքը լավ չմաքրելու համար, բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին և ստիպել է կրկին մաքրել: 2012թ. փետրվարի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում Հ. Հ-ն լքել է մարտական հերթապահությունը և վերադարձել է միայն ժամը 21:00-ի սահմաններում։ Փետրվարի 29-ին գտել են Վարյանի դին։
Սպառելով ներպետական ատյաններում արդարության հասնելու հնարավորությունները՝ ՀՔԱՎ-ը, հանձին գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և կազմակերպության նախագահ Ա․Սաքունցի, դիմել է ՄԻԵԴ։
Չատինյանի խոսքով այս գործը հերթական ապացույցն է, որ պետությունը չի պաշտպանում իր իրավազորության տակ գտնվող անձանց իրավունքները, այս դեպքում կյանքի իրավունքը։ Կյանքի իրավունքի պաշտպանության շրջանակներում պետությունն ունի երկու կարևորագույն պարտավորություն․ առաջինը անմիջականորեն զերծ մնալ կյանքի իրավունքը խախտելուց, մյուսը, եթե այնուամենայնիվ տեղի է ունեցել իրավունքի խախտում, ապա գործուն և արդյունավետ քննություն իրականացնել, բացահայտել մեղավորներին և համարժեք պատիժ ու փոխհատուցում նշանակել, ինչը Տիգրանի գործով չի եղել, որի արդյունքում էլ ունենք այսօր հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.