ՌԴ ԱԳՆ․ Հայաստանում ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ
Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ, ТАСС -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ներկայում Հայաստանի առջև ծառացած ռիսկերից շատերը կարող էին մեղմվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների համալիրը իրականացնելու առաջարկին, նշել է փոխնախարարը։
«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ։
Գալուզինն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, դրանց թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.