Բագրատ սրբազան. Հունիսի 9-ին մեծ հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 9–ին` ժամը 18։30–ին, մեծ հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Շատ կարևոր հանգրվանային, հենման կետ ունեցող հանրահավաքն է, ինչպես ասել եմ նաև այս ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար: Այնտեղ կներկայացնեմ, թե առաջիկա օրերն ինչ ենք անելու»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նաև ասել է, որ դեռ շատ վաղ է խոսել նոր կառավարության կազմի մասին, քանի որ այդ մարդիկ միանգամից թիրախավորվում են:
«Մենք ոչինչ չենք թաքցնում, հանգրվան առ հանգրվան, փոխադարձ վստահությամբ՝ առաջ ենք գնում։ Ինձ համար ամենակարևորը փոխադարձ վստահությունն է։ Որոշ մարդիկ այժմվանից խոսում են կառավարության կազմի մասին։ Այդ հաճույքը չեն ունենա՝ իմանալու, դա մեծ թակարդ է, որ անուններ տրվեն կառավարության կազմի մասին, և հերթով սկսեն մարդկանց ոչնչացնելու գործողություններ։
Մենք դեռ հանգրվան ունենք հաղթահարելու՝ մինչև կառավարությունը։ Դա ժողովրդի պահանջն էր, որն արտահայտել են՝ ուզում են փոխարինել սա՝ սրանով։ Որևէ մեկը թող չսպասի, որ ինքն ինչ-որ բաներ է լսելու, որն իրեն չի վերաբերվում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կուզենան այդ թակարդին մոտենալ, անհնար է, մի էլ փորձեք։ Հանգիստ, խաղաղ մասնակցեք գործընթացին, եթե մասնակից եք »,- ասաց Բագրատ Սրբազանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 12:00
Белый дом может повторить манёвр 2020 года, когда Иран обстрелял американские базы в Ираке, и ответа не было. К тому же сейчас, как и тогда, Тегеран заранее сообщил об атаке. Повышать же градус эскалации для команды Дональда Трампа очень рискованно, учитывая раскол в США. На это обратил внимание политолог Малек Дудаков.
-
2025-06-24 11:56
Редактор сайта Politik.am Борис Мурази подал в суд на жену премьер-министра Армении Анну Акопян.
-
2025-06-24 11:52
Арест Самвела Карапетяна и механизм его реализации (приказ через Facebook, сопутствуемый разнузданными постами) может иметь серьезные макропоследствия.
-
2025-06-24 11:43
На 88-м году жизни скончался народный артист Республики Армения Гуж Манукян.