Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը

Մոսկվան վերահաստատում է Երևանի և Բաքվի հաշտեցմանը աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Ղազախստանում կայացած հանդիպումը։

«Այդ հանդիպումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ճանապարհին։ Եվս մեկ կարևոր քայլ արվեց այդ ուղղությամբ», - ասել է Գալուզինը։

Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Մոսկվայում երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, բանակցություններ են կայացել Բաքվի և Երևանի միջև։

«Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով», - ասել է նա:

Դիվանագետը բարձր է գնահատել Աստանայի դերը, որ հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական շփումների համար:

«Կարևոր է, որ նման հանդիպումներն ընթանում են 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների գծով շփումների զարգացում», - նշել է Գալուզինը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ