Последние новости

Բայդենը հանդիպումներ կունենա Զելենսկու հետ Ֆրանսիայում և Իտալիայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվել է մայիսի 21-ի գիշերը, այս շաբաթ Ֆրանսիայում, իսկ հաջորդ շաբաթ՝ Իտալիայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

«Նորմանդիայում նա հնարավորություն կունենա հանդիպելու նախագահ Զելենսկու հետ և նրա հետ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես մենք կարող ենք շարունակել և խորացնել մեր աջակցությունն Ուկրաինային։ Մի քանի օրից նա նաև հնարավորություն կունենա կրկին հանդիպել նախագահ Զելենսկու հետ Իտալիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում»,- նշել է Սալիվանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Բայդենի նախագահական ինքնաթիռում, որը թռել է Ֆրանսիա:

Այստեղ նա մտադիր է մասնակցել Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 80-ամյակի կապակցությամբ ոգեկոչման արարողությանը, ինչպես նաև բանակցություններ վարել նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ