Последние новости

Աննա Մկրտչյան․ Բռնաճնշումները մնացել են Փաշինյանի միակ գործիքը

Բռնաճնշումները մնացել են Նիկոլ Փաշինյանի միակ գործիքը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀԿ ԵԿ անդամ Ավետիսյան Ժորայի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ինքն էլ դրա մասին գիտի, էնա քունը կորցրել է՝ չգիտի հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի իրա գլխին, ի՞նչ անի։ Այլևս չի հասկանում, թե ոնց կարա վերականգնի երբեմնի էն ստի շղարշը, որով ինքը պատել էր ՀՀ-ն»,-ասաց նա։

Աննա Մկրտչյանը նշեց, որ իրենց կուսակիցը երեկ տևական ժամանակ եղել է առևանգված, շուրջ 3 ժամ նրան թույլ չի տրվել իր մասին տեղեկացնել:

Աննա Մկրտչյանի խոսքով, սև և կարմիր բերետներին հրահանգ է իջեցվել ԱԳՆ-ի դիմաց կազմակերպել զանգվածային անկարգություն և խուլիգանություն. «Այո, այնտեղ տեղի է ունեցել զանգվածային անկարգություն և խուլիգանություն, բայց դա կազմակերպել և իրականացրել են այս երկրում ձևական իմաստով ասած ոստիկանական շարքերը: Այնտեղ և մարդ են ծեծել, և խոշտանգել են, և հայհոյել են քաղաքացիներին»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ