Последние новости

Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան

Աղետից հետո՝ այսօր առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ կայարանում բենզինն ու դիզելը դատարվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են հանրապետության տարբեր շրջաններ։

«Հիշեցնեմ, որ կարճ ժամանակում մեզ հաջողվեց երկաթուղային հին կամուրջը վերափոխել տրանսպորտային միջոցների համար կամրջի, որն այսօր արդեն պատրաստ է և ծառայում է նպատակին։

Այս եղանակով մեզ կհաջողվի ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»,-նշել է նախարարը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ