Последние новости

Բաքուն ստացել է Երևանի առաջարկները, բայց Բայրամովը համաձայն չէ Միրզոյանի հետ

Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ նոր մեկնաբանությունները, բայց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը համաձայն չէ հայ գործընկերոջ դիրքորոշման հետ:

«Մի քանի օր առաջ մենք Հայաստանից հերթական առաջարկներն ենք ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Ուզում եմ նշել, որ բաց հարցերը պակասել են։ Դրական առաջընթաց է նկատվում»,- ասել է Բայրամովը Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կայուն խաղաղության հասնելու համար:

Միաժամանակ Բայրամովն անընդունելի է համարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը:

«Այն, որ հայ հասարակության մեջ նման քննարկումներ են ընթանում, ինքնին դրական է։ Սակայն Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է, քանի որ Ադրբեջանը որևէ երկրի նկատմամբ որևէ տարածքային հավակնություն չունի», - ավելացրել է նա։

Երեկ Միրզոյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն միմյանց սահմանադրություններում էական խոչընդոտներ են տեսնում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ