Последние новости

Հունգարիայի արտգործնախարարը բաց տեքստով բացատրել է. օգնությունը ՀՀ-ին հնարավոր է Ադրբեջանին օգնության պայմանով

Հիմնական հարցը, որի վրա Հունգարիան աշխատելու է որպես Եվրամիության Խորհրդի նախագահ, լինելու է նախաձեռնությունների աջակցությունը պետությունների միջև խաղաղության և համագործակցության հարցերում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա նաև անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանի օգնության հարցին՝ 10 մլն դոլարի չափով։ «Մենք կարծում ենք, որ նույնպիսի օգնություն պետք է ցուցաբերվի նաև Ադրբեջանին»,- ասել է նախարարը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Հունգարիան արգելափակում է Հայաստանի աջակցության նախագիծը Եվրոպական միության խաղաղության հիմնադրամի կողմից, որի շուրջ միությունում ձեռք է բերվել նախնական համաձայնություն։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ