Последние новости

Բագրատ Սրբազան․ Այս պայքարը միայն փողոց ելնելով և փողոցային շարժումներ անելով չի

Եթե իսկապես ցանկություն կա խաղաղության, սահմանազատման, ինչու երկու տարի առաջ մեր երկրից խլված տարածքները չեն զիջում, այլ 1990-ականների խնդիրն են արծարծում՝ հասցնելով այս օրվան: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ավտոերթով դեպի Վարդենիս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Այս պայքարը դրա մասին է, բայց մարդիկ չեն ուզում լսել, որովհետև, եթե լսեն, պետք է հեռանան, իսկ իրենց համար կարևորն իրենց աթոռն է:

Ծրագիր կար մեկնել նաև Սյունիք վաղը, բայց ուրբաթ օրվա հետ կապված կարևոր ծրագիր ունենք, չենք կարողանա հասցնել մեկնել Սյունիք, վերադառնալ, պատրաստվել»,-ասաց նա:

Անդրադառնալով հունիսի 9-ին սպասվող հանրհավաքի մասին, Սրբազանն ասաց, որ դա չափազանց կարևոր է իրենց համար. «Մենք վճռական փուլ ենք մտել, հանգրվանային ընթանում ենք: Մենք առաջին փուլը խնդիրը արծարծելով, ասացինք, որ հարցը տեղական նշանակություն չունի, ուրեմն պետք է գանք Երևան: Երկրորդ փուլը եղավ մայիսի 9-ից մայիսի 26-ը, որտեղ այն հնարավորությունը ստեղծեցինք, որ կարողանանք լայն իմաստով շփումներ ունենալ թե քաղաքական ուժերի, թե հանրային գործիչների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

Հիմա մուտք ենք գործել երրորդ փուլ, որը պետք է դառնա փոփոխությունների փուլը: Հիմա շատերն են ասում՝ բա դուք ասում էինք 7-10 օրում կլինեն փոփոխություններ: Այո ասել եմ, մեր մտածումները այդպես են եղել, բայց այդ 7-10 օրվա ժամանակի մեջ մենք հասկացանք, որ շատ ավելի մեծ խնդիրների առջև ենք, քան փորձելով միայն հեռացնել: Մենք ոչ մի բան չենք խաբել, չենք էլ խաբելու»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Նա նկատեց, որ այս պայքարը միայն փողոց ելնելով և փողոցային շարժումներ անելով չի:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ