Լոռու մարզպետ․ Քարկոփ գյուղում կետային ջրահեռացում կարվի և էլեկտրականությունը կվերականգնվի
ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղում կետային ջրահեռացման և էլեկտրամատակարարման վերականգման աշխատանքներ կիրականացվեն։ Այս մասին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Նշենք, որ Քարկոփն ամենաշատ է տուժել հեղեղումից, առաջին օրն այն ամբողջությամբ ջրի տակ էր անցել։
Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ տներից ջրահեռացումն ամբողջությամբ չի կատարվել, ընդհանուր էլեկտրամատակարարման մոնտաժը նպատակահարմար չէ։ Նա նշեց, որ նախատեսված է Մ-6 միջպետական ճանապարհից ջրագիծ անցկացնել, որպեսզի բնակիչներին մի քանի կետում հնարավոր լինի ջրով ապահովել։ Այսօր կամ վաղն այդ աշխատանքները կավարտվեն։ Վստահեցրեց՝ այս պահին ջուր մատակարարում են, թեև ոչ ուղիղ խողովակաշարով։
Խոսելով Ախթալայի մասին՝ մարզպետը նշեց՝ այնտեղ ժամանակավոր կամուրջ է կառուցվել մարդատար մեքենաների համար, հետիոտնի համար էլ կախովի կամուրջ կտեղադրվի։
«Որոշ կամուրջներ կկառուցվեն ոչ թե հին տեղում, այլ կտեղափոխվեն։ Կառուցվելու են հենակետային կառույցներ, մաքրվելու են գետերը»,– ասաց մարզպետը։
Ղազարյանը նաև ընդգծեց, որ ջրհեղեղից տուժած բոլոր համայնքներում գույքագրման աշխատանքները շարունակվում են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.