Բագրատ սրբազան. Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վստահ է՝ հունիսի 9-ին մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքն առանցքային է լինելու։ Այս մասին սրբազանն ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ։
«Կարևոր է, որ այդ հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ թե ինչու է դա կարևոր, ես տեղում կտեղեկացնեմ։ Կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի։ Առաջին փուլն այն էր, երբ մենք Կիրանցից եկանք Երևան և մարդկանց հավաքեցինք մեր շուրջը։ Երկրորդ փուլը սկսվեց մայիսի 9-26-ը, երբ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։ Մայիսի 26-ից հետո սկսվեց երրորդ ու վճռական փուլը, երբ գնում էինք պետական հիմնարկներով ու արձանագրում՝ այդ մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև թշնամի են։ Մենք արձանագրել ենք, որ դրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քմահաճույքներին»,- նշեց սրբազանը:
Նա ընդգծեց, որ հանրահավաքին ներկա քաղաքացիներին համախմբում են հայրենիքը, զոհված զինծառայողների թափած արյունը, ինչպես նաև գերեզմանները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը շեշտեց, որ հայ ժողովուրդն այսօր կանգնած է վճռական օրերի առջև, կանգնած է հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև։
«Խնդրում եմ, մարդիկ սխալ չհասկանան, ամսի 9-ը մեր անելիքների վերջին օրը չէ, այլ անելիքների կարևոր կետը։ Այդ օրը շատ բաներ ունենք անելու ու ցույց տալու»,-շեշտեց Բագրատ սրբազանը։
Հանրահավաքի ընթացքում նաև հնչեց ՀՀ պետական օրհներգը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.