Последние новости

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի հետ հետիոտնային կապը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղում, որն ամենաշատն է տուժել հեղեղումից, արդեն կետային ջրահեռացման և էլեկտրամատակարարման վերականգման աշխատանքներ կիրականացվեն։ Ախթալայում էլ ժամանակավոր կամուրջ է կառուցվել մարդատար մեքենաների համար, հետիոտնի համար էլ կախովի կամուրջ կտեղադրվի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ