Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՉԳԻՏԵՄ՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՉԱՐՉԱՐՎԵԼ, ԹԵ՞ ՄՈՆՏԱԺՈՂԸ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով Փաշինյանի հրապարակած հեծանիվ քշելու տեսանյութի հրապարակմանը, գրում է.
«Քիչ առաջ տեսա Փաշինյանի՝ առավոտ կանուխ հեծանիվ քշելու կադրերը։ Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը։ Բայց, ինչպես ասվում է, համարենք որ ստուգարքը ստացել է։ Զոռով, շառով բայց ստացել է։ Սպասենք տեսնենք ձեռքը երբ կկտրի։
P.S. Թե բա Շարժումը մարել է, Բագրատ Սրբազանն էլ օրակարգ չի թելադրում»։
Նշենք, որ Փաշինյանն այսօր հրապարակել է տեսանյութ, որտեղ շունչը կտրվելով հեծանիվ է վարում, քաղաքացիներին էլ հորդորում է միանալ իրեն՝ նշելով դրա համար պարտադիր չորս պայման։
«Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 07.00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը: Եթե ուզում եք միանալ՝ [email protected] էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 14:34
В результате массовых арестов, проведенных в Армении 25 июня 2025 года, был задержан также депутат Национального Собрания Республики Арцах, руководитель фракции «Справедливость» Давид Галстян.
-
2025-06-27 14:32
В Минске стартовало заседание Высшего Евразийского экономического совета. В этом году оно проходит под председательством Александра Лукашенко.
-
2025-06-27 14:29
Почти 80% граждан Армении отрицательно оценили арест на два месяца главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна после его высказываний против антицерковной кампании властей Армении. Об этом свидетельствуют данные опроса, проведенного MPG/Gallup International Аssociation с 23 по 25 июня в Армении, приняли участие 1000 респондентов.
-
2025-06-27 14:27
Мир осознал, что с Ираном нельзя говорить на языке силы, что Ирану и иранцам угрожать нельзя. Об этом сегодня, 27 июня, на пресс-конференции заявил посол Ирана в Армении Мехди Собхани.