ԵՄ-ում Եվրախորհրդարանի ընտրությունների առաջին պաշտոնական օրն է. քվեարկում է Նիդեռլանդները
Հունիսի 6-ին ԵՄ-ում սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քառօրյա շրջանը, որն անցկացվում է բոլոր 27 անդամ երկրներում, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
ԵՄ օրենսդիր մարմնի ընտրությունները, որտեղ այս անգամ ընտրելու են 720 պատգամավոր, տեղի են ունենում չորս օրերից (հունիսի 6-9) առաջին օրը՝ կախված յուրաքանչյուր երկրի քվեարկության ազգային ավանդույթներից։
Հունիսի 6-ը քվեարկության հիմնական օրն է միայն մեկ երկրում՝ Նիդեռլանդներում։ Ինչպես տեղեկացրել է NOS-ը, ընտրատեղամասերը բացվում են ժամը 7.30-ին և աշխատելու են մինչև 21.00-ն։ Առանձին տեղամասեր ավելի շուտ են բացվել՝ առավոտյան ժամը 6-ին և անգամ օրվա սկզբին։
ԵՄ երկրների մեծ մասի համար քվեարկության հիմնական օրը լինելու է հունիսի 9-ը, մի շարք երկրներում կամարտահայտությունն իրականանալու է այլ ընտրություններին զուգահեռ։
Ի դեպ, շատ պետություններում կա ժամկետից շուտ քվեարկության օպցիա, այդ գործընթացը մեկնարկել է դեռ շաբաթվա սկզբին։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան եվրոպացիներին կոչ է արել օգտվել ձայնի իրենց իրավունքից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.
-
2025-06-25 12:16
В Армении продолжаются масштабные обыски и задержания оппозиционных активистов.