Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ «ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱԼԱՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

Արդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» եզակի միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն է: Այն կանցկացվի ս թ հունիսի 16-ից 23-ը:

Փառատոնի ընթացքում մայրաքաղաքի գլխավոր երաժշտական հարթակներում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Իտալիայից, Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանից։

Խոսելով միջոցառման մասին՝ Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել է. «Մենք կարևորում ենք աջակցությունը մշակույթին, դա հասարակության հետ փոխադարձ հաղորդակցության հաստատման ևս մեկ ուղի է Արդշինբանկի համար, բացի այդ, հենց մշակույթի շնորհիվ են փոխանցվում մարդկային արժեքները սերնդեսերունդ: Այսպիսով սա նպատակային ներդրում է Հայաստանի ապագայի համար»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է այս տարի փառատոնն անցկացվում Հայաստանում, միջոցառման գեղարվեստական ղեկավար, անվանի ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցը նշել է. «Ես միշտ ասում եմ, որ մշակույթը նման է ոսկու փոշու, որը հեշտ է տարածել, բայց դժվար է կուտակել: Հայաստանը հագեցած է դրանով, այս երկրի հողն աշխարհին տվել է երգիչների, երաժիշտների և կոմպոզիտորների մի ամբողջ սերունդ։ Ուստի մեզ համար այս փառատոնը Հայաստանում անցկացնելը մեծ իրադարձություն է և մեծ պատիվ։ Բացի այդ, Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև դեռ վաղուց ջերմ հարաբերություններ են հաստատվել, այդ թվում՝ մշակութային ոլորտում։ Տարիների ընթացքում իրականացվել են տարբեր համատեղ նախագծեր սկսած Երևանի և Սանկտ Պետերբուրգի օրերը նշելու միջոցառումներից ընդհուպ մինչ թատերական հյուրախաղերի անցկացումը։ Մենք անհամբեր սպասում ենք դասական երաժշտության սիրահարների հետ մեր հանդիպմանը, և լիահույս ենք, որ հայ հանդիսատեսը կսիրի մեր փառատոնը, և ժամանակի ընթացքում այն կդառնա ավանդական»։

Նշենք, որ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 16-ին, Զվարթնոցի պատմամշակութային հուշարձանի տարածքում, որտեղ հանդիսատեսն ականատես կլինի վառ երաժշտական և պատմական ներկայացման՝ նվիրված Մեծ Հայքի տիրակալ Տիգրան Մեծին։ Ներկայացումը ստեղծվել է նեապոլիտանական երաժշտական գրադարանի հետ համագործակցությամբ։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի և Պիչինիի օպերաների եզակի երաժշտությունը հայոց թագավորի մասին:

Հունիսի 18-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի կունենա մեծ համերգ, որը կմիավորի Ռուսաստանից ժամանած ամենաակնառու վոկալիստների՝ Մեծ, Մարիինսկի և Միխայլովսկի, ինչպես նաև Ազգային օպերայի և բալետի թատրոններից։ Համերգը նվիրված է մեծ բաս Ֆյոդոր Շալյապինին։

Փառատոնը կավարտվի հունիսի 23-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Հաղթողների գալա» համերգով, որի ընթացքում կհնչեն կինոերաժշտական աշխարհի գլուխգործոցներ՝ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրների կատարմամբ Ռուսաստանից և Իտալիայից:

 «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը դասական երաժշտության ամենանշանակալի փառատոններից է։ Նրա հիմնական առանձնահատկությունը Սանկտ Պետերբուրգի պալատների յուրահատուկ ինտերիերում դասական երաժշտության կենդանի հնչողությունն է։ Ավանդույթի համաձայն համերգներին մասնակցում են համաշխարհային բեմի աստղեր և լավագույն ռուս կատարողները։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Владимир САРКИСЯН: СЛУЖЕНИЕ НАУКЕ, ПРОСВЕЩЕНИЮ И ЧЕЛОВЕКУ
    2025-06-25 09:20

    Академик Владимир Саркисович Саркисян — выдающийся армянский учёный, один из основателей армянской научной школы в области механики сплошной среды, родился 25 июня 1935 года в городе Джульфа Нахичеванской АССР в семье железнодорожника. Когда в 1938 году его семья переехала в Ереван, никто не мог предположить, что этот переезд положит начало долгому и плодотворному пути, в котором личная судьба неразрывно сплетётся с судьбой армянской науки. После окончания средней школы №17 он поступает в Ереванский государственный университет, и с этого момента его жизнь становится частью истории вуза. В 1957 году он завершает обучение с отличием, и уже тогда преподаватели видят в нём незаурядного человека — вдумчивого, ответственного, преданного делу.

  • Карапет Погосян: Несколько фактов об отсутствии системы безопасности нашей страны
    2025-06-24 19:50

    За время ирано-израильского конфликта Турция и Азербайджан более 40 раз нарушили воздушное пространство РА, написал на своей странице в ФБ правозащитник Карапет Погосян.

  • АМЕРИАБАНК ПЕРВЫМ В АРМЕНИИ ПРЕДОСТАВИЛ ПРЯМОЙ ДОСТУП К ТОРГОВОЙ СИСТЕМЕ AMXTRADER (Видео)
    2025-06-23 18:37

    Америабанк стал первым банком в Армении, предоставившим своим инвестиционным клиентам прямой доступ к торговой системе AMXTrader Армянской фондовой биржи (AMX) через платформу MyInvest. Это знаменательное событие ознаменовалось традиционным биржевым гонгом.  

  • Армен АЙВАЗЯН: «АРМЕНИЯ – ПОСЛЕДНИЙ ДОЗОР НА ГРАНИЦЕ ЦИВИЛИЗАЦИЙ»
    2025-06-23 10:19

    Как бы ни восхищались некоторые «достижениями» израильских ВВС и спецслужб, это государство де-факто уже проиграло, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук , военный историк Армен Айвазян. - Сегодняшний удар США лишь дал Ирану повод нанести, пожалуй, самый мощный удар по Израилю с начала войны. Всего 25-30 ракетами был поражен целый ряд важных целей. В Тель-Авиве и Хайфе зафиксированы значительные разрушения: каждая ракета фактически уничтожила один жилой квартал.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ