Իրավիճակը կառավարելի է․ Ավանեսյանը` աղետի գոտում համաճարակային վտանգի մասին
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտի հայտարարված հատվածներում համաճարակային տեսանկյունից իրավիճակը կառավարելի է, որևէ բռնկում չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ամենօրյա աշխատանք է տարվում․ նախ ջրի հետազոտություններ են իրականացվում, բացի դրանից բակային այցեր են լինում՝ հասկանալու համար, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան և ինչ պետք է արվի։ Այս պահի դրությամբ վիճակը կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չունենք։ Կանխարգելիչ աշխատանքները շարունակվելու են, որպեսզի պատկերը նույնը մնա»,- ասաց Ավանեսյանը։
Անդրադառնալով Ալավերդու և Նոյեմբերյանի ԲԿ-ներ, ինչպես նաև որոշ բնակավայրեր իր այցերին` նախարարը շեշտեց՝ թիմը միասնական կերպով աշխատում է ու կարծում է՝ հենց դրա շնորհիվ է, որ առողջական որևէ խնդիր ի հայտ չի եկել։ Ավանեսյանը վստահ է՝ ինֆեկցիաներ կամ այլ խնդիրներ ի հայտ գալու դեպքում համակարգը պատրաստ է և բերված է պատշաճ մակարդակի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.