Последние новости

ԱԱԾ-ն հրապարակել է Ոսկեպարի եկեղեցու մոտ պայթյունից վնասվածքներ ստացած սահմանապահի անունը

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ պայթյունից վնասվածքներ է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ եկեղեցու մոտակա տարածքում սահմանապահ զինվոր է վիրավորվել հակահետևակային ականի պայթյունից, նրա ոտնաթաթը պոկվել է։

«Նարեկ Գարեգինյանի (ծնվ. 2000թ) կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է ԱԱԾ–ի հաղորդագրությունում։

Այժմ նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ